211652_close_icon
views-count835 դիտում article-date 22:30 03-07-2024

Կանադայի պաշտպանության շտաբի պետն առաջին անգամ կին կլինի

Գեներալ-լեյտենանտ Ջենի Քարինան (Jenny Carignan) կդառնա Կանադայի պաշտպանության շտաբի պետի պաշտոնում նշանակված առաջին կինը։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը։

Գեներալ-լեյտենանտը կստանա նաև բանակի գեներալի կոչում:

Քարինանն առաջին կինն է, որը գլխավորելու է Կանադայի զինված ուժերը։ Նա վերջին 35 տարվա ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ զինված ուժերում, այդ թվում՝ Աֆղանստանում, Բոսնիա և Հերցեգովինայում ու Սիրիայում: 2008 թվականին նա դարձել է Կանադայի զինված ուժերի մարտական ստորաբաժանումը ղեկավարած առաջին կինը:

Նմանատիպ նյութեր