211652_close_icon

Փարիզի քաղաքապետն առաջին անգամ կին կլինի

views-count1718 դիտում article-date 11:51 31-03-2014
Ֆրանսիայի ՆԳՆ կիրակի հրապարակած տվյալներով՝ երկրում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետ է ընտրվել Սոցիալիստական կուսակցության կողմից առաջադրված Ան Իդալգոն։ Իդալգոյի օգտին են քվեարկել ընտրողների 53,5 տոկոսը։ ՏԻՄ ընտրությունների քվեարկողների ձայների հիման վրա քաղաքապետի պաշտոնական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 5֊ին քաղմիության նիստի ժամանակ։ Նշենք, որ Ան Իդալգոն երկար տարիներ՝ սկսած 2001 թվականից զբաղեցրել է Փարիզի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր