211652_close_icon
views-count1069 դիտում article-date 19:03 02-07-2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը և նրա տեղակալն ազատվել են աշխատանքից

Tert.am-ի տեղեկություններով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանին և նրա տեղակալ Սերժիկ Պետրոսյանին հեռացրել են աշխատանքից։

Tert.am-ին հայտնի է դարձել, որ մի քանի օր է ինչ նրանք դիմում են գրել, սակայն դեռ չի հայտարարվում այդ մասին։
Նշենք, որ Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնին նշանակվել էր 2022 թվականին։

Նա 2020թ. մայիսից մինչ 2022թ. փետրվարի 7-ը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդականը։

Նմանատիպ նյութեր