211652_close_icon
views-count1294 դիտում article-date 17:45 01-07-2024

Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը

Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար – Գյուլբենկյան, Հր. Քոչար – Վաղարշյան, Հր. Քոչար – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան – Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում:

Ինչպես նաև Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց ուղղությամբ տեղադրված լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիան կդառնա կարգավորվող»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր