211652_close_icon
views-count862 դիտում article-date 16:34 30-06-2024

Հնդկաստանում տանկի խորտակման հետևանգով 5 զինվոր է զոհվել

Հնդկաստանի հյուսիսում Չինաստանի սահմանակից Լադահի տարածքում գետանցման փորձի ժամանակ տանկի խորտակման հետևանքով հինգ հնդիկ զինվոր է մահացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտոնական աղբյուրները:

Նշվում է, որ, հնդկական բանակի հրամանատարական կենտրոնի հաղորդագրության համաձայն, տանկը խորտակվել է շաբաթ օրը Շայոկ գետի ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով՝ զորավարժության ընթացքում։

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ի միկրոբլոգում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Նմանատիպ նյութեր