211652_close_icon
views-count979 դիտում article-date 23:50 28-06-2024

Իրանում կրկին նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացվել է

Արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև տեղական ժամանակով ժամը 24:00-ն։

Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարարությանը կից ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։ Փոխանցում է Tert.am-ը։

Նրա խոսքով, ընտրողների ակտիվ մասնակցության պատճառով քվեարկությունը երկարաձգվել է ևս երկու ժամով։

Նշենք, որ Իրանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին։

Նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ՝ Մասուդ Պեզեշիկյանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը։

Նմանատիպ նյութեր