2461 դիտում
17:52 27-06-2024
Նարկամանները թուրքի նման խփեցին մեր տղային. Նորագավիթում սպանված Մհերի հարազատները պատմում են նրա մասին. News.am
Թուրքը չկարողացավ ոչինչ անել, տականք, նարկաման, հարբեցողները թիկունքից թուրքի նման խփեցին մեր տղային: Նորագավիթում հունիսի 13-ին սպանված 26-ամյա Մհեր Խաչատրյանի հորեղբայրը՝ Մանվել Խաչատրյանը News.am-ի հետ զրույցում պատմում է ՝ Մհերը նախքան բանակ գնալը պատանի երկրապահ էր, ասում էր՝ զինվոր եմ դառնալու, երկիր եմ պահելու:
«Բանակում Եղնիկներում էր ծառայում, քառօրյա պատերազմի ժամանակ 4-5 ամսվա ծաrայող էր, բայց դիրքերում էր: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, երկրորդ օրն ասաց կամավոր գնում եմ, գնաց ու կռվեց Շուշիում, Մարտակերտում: Հրադադարից հետո մի օր էլ մնաց, ասում էր՝ կարող է այսպես չվերջանա: Հաջորդ օրը նոր վերադարձավ»,-պատմում է Մանվելը և հավելում՝ պատերազմն իր հետքն էր թողել Մհերի վրա:
«Ընկերներ էր կորցրել, շատ ծանր էր տանում, գիշերները Եռաբլուրում էր անցկացնում: Հետո երբ սահմանին իրավիճակը լարվում էր, իր ջոկատի հետ գնում էր: Ասում էր՝ հորեղբայր, մի՛ ասա՝ մի՛ գնա, ասա՛ Աստված քեզ հետ: Բա ես չգնամ՝ ո՞վ գնա: Իմ նպատակը, առաքելությունը երկիրը թուրքից պահելն է»,-ասում է նա:
«Երկու ավագ քույր ուներ, դեպքից 15 օր առաջ մի քույրն ամուսնացավ, Մհերն արդեն ասում էր, որ իր ամուսնանալու ժամանակն էլ է եկել: Տանը վերանորոգման աշխատանքներ էր անում, որ արդեն մտածեր ընտանիք կազմելու մասին»,-պատմում է հորեղբայրը:
Կորստի ցավից ծնողներն ու հարազատները դեռևս ուշքի չեն գալիս.
«Հոգեհանգստի ու հուղարկավորության արարարողությունների ժամանակ առաջին անգամ տեսա, թե ինչպես էին մի քանի հարյուր երիտասարդ լուռ կանգնած արտասվում: Նրանք այն տղաներն էին, որոնք պատերազմներ էին տեսել, ամեն ինչ տեսել էին. լռության մեջ միայն նրանց արտասվելու ձայնն էր լսվում: Ծնողների զգացմունքների մասին խոսելն անիմաստ է, դաժան է ուղղակի»,-պատմում է Մանվելը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ և ճիշտ աշխատանքներ, պարզել էին հունիսի 13-ին Երևանում Նորագավիթ թաղամասում Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խաչատրյանին հրազեններով սպանած անձանց ինքնությունը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:25-ի սահմաններում, Նորագավիթ 1-ին փողոցի 92 հասցեի մոտ, որի ժամանակ Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ 39-ամյա Հովհաննես Մարտիրոսյանն ու Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ 31-ամյա Նարեկ Ավետիսյանը, իրենց մոտ պահվող ապօրինի հրազեններով, կրակոցներ էին արձակել Մ. Խաչատրյանի ուղղությամբ, ինչն էլ դարձել էր մահվան պատճառ։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածը բնութագրվում էր դրական, երբևէ չի եղել քրեական «ռազբորկաների» մեջ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասում և իր զինակից ընկերների հետ անառիկ է պահել իրեն վստահված «պոստերը» ու նրա խիզախությունն ու հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը գնահատել էր նաև լեգենդար Եղնիկներ զորամասի հրամանատար, Արցախի հերոս, գեներալ Կարեն Ջիլավյանը՝ ժողովրդի սիրելի «Քյոխը»։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 44-օրյա պատերազմին՝ լինելով զինվորի կողքին։ Ու հիմա շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է այդ 2 ստահակների ձեռքը գնացել ու կրակել մեկի վրա, ով ծառայության ողջ ընթացքում ու ծառայությունից հետո անհրաժեշտության դեպքում ինքնակամ մեկնել է ռազմաճակատ ու կենաց-մահու պայքար տվել ազերի բաշիբոզուկների դեմ։
Հունիսի 13-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել էին երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։
Ոստկաներնն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26075 դիտում
20:15 10-09-2017
Ոսկետափում սպանված 80-ամյա ծերունուն խոշտանգել են չորս հոգով. Հարազատները մանրամասներ են պատմում
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան