211652_close_icon
views-count22215 դիտում article-date 22:05 21-07-2016

Սպանված գնդապետ Արթուր Վանոյանն ապրիլյան պատերազմին ռազմաճակատ էր մեկնել կամավոր. ինչ են պատմում ընկերներն ու հարազատները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Երեկ ՝ հուլիսի 20-ին, տեղի ունեցավ գնդապետի հուղարկավորության արարողությունը: Գնդապետ Վանոյանն ուներ երեք երեխա: Երկու աղջիկ և մեկ տղա: Վանոյանի դուստրերն ամուսնացել են, ունեն արդեն երեխաներ, իսկ տղայի հարսանիքը պետք է կայանար մեկ ամիս հետո: Արթուր Վանոյանի մտերիմները միայն լավ հիշողություններով են լցվում ՝ բարի, ընկերասեր, կենսուրախ…. Արթուրի մտերիմներց Անահիտ Խաաչատրյանը մեծ ափսոսանքով է պատմում. «Արթուրին երկար տարիներ եմ ճանաչում: Մենք ընտանիքներով շատ մտերիմ էինք եղել: Միասին անցել ենք շատ երկար ուղի: Արթուրը լավ ընկեր և լավ մարդ էր: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր: Արթուր Վանոյանը թեպետ ապահովված ընտանիքի զավակ էր, սակայն ապրում և աշխատում էր իր հայրենիքում ՝ իր ազգի համար»: Ընկերները նշում են, որ Արթուրը մասնակցել է Արցախյան պատերազմին, իսկ ապիլյան քառօրյա պատերազմին ռազմաճակատ էր մեկնել կամավոր: Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: Նյութի աղբյուրը՝ [url=http://armlur.am/558995/]www.ArmLur.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր