1546 դիտում
11:04 26-06-2024
Հայտնի է, թե ինչու ինքնաթիռները գիշերը չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում». Tert.am
Երեկվա չվերթների ինքնաթիռների՝ ժամանակին վայրէջք չկատարելը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանը։
Հարցին՝ եղանակային պայմանները երեկ բարենպաստ են եղել, ինչպե՞ս է ստացվել, որ չեն կարողացել վայրէջք կատարել ինքնաթիռները, նա ասաց․
«Թռիչքուղում մի քիչ ուրիշ է լինում․ եթե քամի, ամպրոպ է լինում, իսկ դրանք թռիչքի համար համապատասխան պայմաններ չեն, ուրեմն արդեն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են թռիչքները»։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ամպրոպն ու քամին են եղել միակ պատճառը։
«Եթե այլ պատճառ լիներ, կտեղեկացնեինք, զուտ եղանակային պայմաններն են եղել պատճառը։ Բոլոր ինքնաթիռները բարեհաջող արդեն վայրէջք են կատարել, ոչ մի խնդիր չի եղել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ գիշերը Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան, Վիեննա-Երևան, Հռոմ-Երևան չվերթների ինքնաթիռները չեն կարողացել ժամանակին վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը նույնիսկ փոխել էր թռիչքի ուղղությունը և բարեհաջող վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում։
Ավելի ուշ բոլոր չվերթների ինքնաթիռներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոցում»։

Նմանատիպ նյութեր
17115 դիտում
15:41 12-01-2018
Մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
12246 դիտում
12:20 27-07-2014
Խուճապ Air France-ի ինքնաթիռում. այն կարողացել է վայրէջք կատարել «Զվարթնոցում» միայն 2-րդ փորձից հետո. tert.am
1594 դիտում
11:33 03-12-2014
ԱՄՆ-ում ինքնաթիռները բախվելուց հետո բարեհաջող վայրէջք են կատարել
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»