14701 դիտում
23:28 25-06-2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր. «Toyota»-ի վարորդը լքել էր դեպքի վայրը, նրան տաք հետքերով հայտնաբերել են ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Հակոբ Մաթևոսյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Խաչատուր Ավետիսյանի վարած «Higer» մակնիշի՝ թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր՝ Երևանի բնակիչ 66-ամյա Անահիտ Հարությունյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարից հետո «Toyota»-ի վարորդը լքել է դեպքի վայրը և նրան հայտնաբերել են ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+