211652_close_icon
views-count946 դիտում article-date 21:52 24-06-2024

Ֆրյազինո քաղաքի գիտահետազոտական ինստիտուտում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալներով, ութ մարդու կյանք է խլել։ Հաղորդում է Tert․am-ը։

Այս մասին փոխանցում է Ինտերֆաքսը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններ:

«Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է ընդհանուր առմամբ ութ մարդ»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրյազինոյում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։

Մոսկվայի մարզի ղեկավարը հայտնել էր 8-հարկանի շենքի 5-ից 7-րդ հարկերում հրդեհների մասին։

Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։

Նմանատիպ նյութեր