211652_close_icon
views-count739 դիտում article-date 21:44 23-06-2024

Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Իսթբորնի մրցաշարի հիմնական փուլ

Աշխարհի 74-րդ ռակետ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը նվաճել է Իսթբորնում (Մեծ Բրիտանիա) ընթացող WTA-500 մրցաշարի հիմնական խաղարկության ուղեգիր։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Որակավորման փուլի եզրափակիչում հայ մարզիկը երկու սեթում 6:3, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 76-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարտիչին։

Մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 42 րոպե։

Իսթբորնի մրցաշարի գործող չեմպիոնը ամերիկացի թենիսիստուհի Մեդիսոն Քիսն է։

Նմանատիպ նյութեր