211652_close_icon
views-count23369 դիտում article-date 10:15 23-06-2024

Ունեմ բավարարվածության զգացում և հանգիստ եմ, քանի որ իմ աշխատանքի արդյունքում չեն եղել անլուծելի խնդիրներ. Գավառի մանկատան տնօրեն

Ես, Նիկոլայ Թադևոսի Նալբանդյանս, 1985 թվականի նոյեմբերի 15-ին (29 տարեկան հասակում) ՀՀ Լուսավորության մինիստր Ս.Հախումյանի հրամանով աշխատանքի եմ նշանակվել Կամոյի մանկատանը` ներկայիս Գավառի մանկատանը որպես տնօրեն և աշխատել եմ մինչև 2021 թվականի թվականի հուլիսի 18-ը։ Այնուհետև ստանձնել եմ փոխտնօրենի պաշտոնը և աշխատել մինչև 2024թ.-ի հունիսի 20-ը:

Հարկ է նշել, թե ինչ փորձությունների միջով է անցել մանկատունը. երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, 1930-ական թվականններից ժառանգած` խնամքի համար չափազանց խղճուկ կենցաղային պայմաններ։ Սակայն համառ ջանքերի, նպատակաուղղված աշխատանքի, նվիրյալ և հոգատար աշխատատակազմի շնորհիվ մանկատունը դարձել է շատ լուսավոր և ջերմ խնամքի հաստատություն, որտեղ երկար տարիներ տարեկան միջին հաշվով խնամվել է 120-130 երեխա:

Սիրով և հպարտությամբ եմ նշում, որ մի ամբողջ կյանք նվիրել եմ այդ դժվարին, երբեմն նաև անշնորհակալ աշխատանքին` պատվով, մեծ պատասխանատվությամբ և անսահման հոգատարությամբ։

Միաժամանակ, ունեմ բավարարվածության զգացում և հանգիստ եմ, քանի որ իմ աշխատանքի արդյունքում չեն եղել անլուծելի խնդիրներ և չեն ստեղծվել անդառնալի իրավիճակներ։

Այսօր իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում աշխատանքիս 36 տարիների ընթացքում բոլոր այն հովանավորներին և բարեկամներին, ովքեր վստահել են մեզ և արել են անհնարինը՝ մանկատան երեխաների համար ստեղծելով բոլոր անհրաժեշտ և հարմարավետ պայմանները:

Շնորհակալ եմ մեր աշխատակազմին, ովքեր օր ու գիշեր, մեծ պատվախնդրությամբ աշխատել են երկար տարիներ:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ աշխատանքի ժամանակահատվածում պաշտոնավարած բոլոր նախարարներին և նախարարության աշխատակազմին, այն մտերիմներին և  հարազատ մարդկանց, ովքեր դժվարին պահերին մշտապես եղել են մեր կողքին:

Եվ իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում իմ բոլոր սաներին, ովքեր գնահատում են մերաշխատանքը և անկեղծորեն երախտապարտ են։

20.06.2024թ.

ՆԻԿՈԼԱՅ ԹԱԴԵՎՈՍԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

2005 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի շնորհակալագիր
2006 թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր
2008 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ
2009 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ
2010 թ. ՀՀ նախագահի՝ ,,Մովսես Խորենացի,, մեդալ
2011 թ. ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր
2013 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ,,Տարվա լավագույն ղեկավար,, անվանակարգ
2016 թ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լ.Երանոսյանի կողմից շնորհակալագիր
2019 թ. ,,Իրազեկ և պաշտպանված,, ՀԿ-ի կողմից շնորհակալագիր /ԲաբկենՊիպոյան/
2021 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի /Նարեկ Մկրտչյան/,,Նորավանք,հուշամեդալ

Նմանատիպ նյութեր