211652_close_icon
views-count736 դիտում article-date 17:55 22-06-2024

Պուտինը պարգեւատրել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին Ալեքսանդր Նեւսկու շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին պարգեւատրել է Ալեքսանդր Նեւսկու շքանշանով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի հրամանագրին, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գծի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի եւ բազմամյա բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար Ալեքսանդր Նեւսկու շքանշանով պարգեւատրել Միխայիլ Եվդոկիմովին՝ Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին»,- նշված է հրամանագրում։

Նմանատիպ նյութեր