211652_close_icon
views-count769 դիտում article-date 15:36 22-06-2024

Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով տղամարդ է կալանավորվել

Փարիզում երիտասարդին մեղադրանք են առաջադրել քաղաքում Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու համար և կալանավորել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ին՝ BFMTV հեռուստաալիքին հղումով:

Նշվում է՝ իրավապահները կասկածում են, որ տղամարդը կապ ունի անչափահասի հետ, որին կալանավորել էին հունիսի 13-ին:

Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ երիտասարդները մեղադրվում է սոցցանցերի միջոցով բռնի գործողություններ ծրագրելու համար։ Խոսքը, մասնավորապես, հրեաների դեմ բռնի գործողություններ ծրագրելու մասին է:

Նմանատիպ նյութեր