Հայտնի է Փարիզում 2024թ. անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսը
Հայտարարվել է Փարիզում 2024թ. անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսը. << Ընդարձակել , հասանելի դարձնել խաղերը >> :Այս մասին տեղեկացնում է մարզահանդեսի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։
Կարգախոսը կգործի նաև պարալիմպիկ խաղերի ժամանակ:
<< Նոր կարգախոսը հստակորեն արտացոլում է << Փարիզ 2024 >> -ի հանձնառությունը: Այն համապատասխանում է << Օլիմպիական օրակարգ - 2020 >> - ին, այսինքն ստուագատեսը հնարավորինս լայնորեն բացել , ընդարձակել առավել շատ մարդկանց համար:
Սենայի ափի երկայնքով նախատեսված բացման արարողությունը, քաղաքի խորհրդանշական վայրերում անցկացվելիք մրցումները, և ընդհանրապես Փարիզի օլիմպիական միջոցառումները պիտի միավորեն մարդկանց թե՛ մրցավայրերում, թե՛ դրանից դուրս:
Նման մոտեցումը կոգեշնչի հաջորդ սերնդին և կնպաստի, որ ավելի շատ մարդիկ զգան օլիմպիական ոգին ու արժեքները >> , - ասել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը։
Նշենք, որ << Փարիզ – 2024 >> ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների ծրագիրը. մեկնարկի ժամկետներն ու ժամերը և այլն:
Առաջին ոսկե մեդալները կխաղարկվեն հուլիսի 27-ին։ Մարզիկները կպայքարեն ձյուդո, սուսերամարտ, հեծանվավազք, սքեյթբորդինգ, լող, ջրացատկ, ռեգբի և հրաձգություն մարզաձևերում:
Օլիմպիական խաղերի եզրափակիչ օրը՝ օգոստոսի 11-ին, մեդալներ կխաղարկվեն ըմբշամարտում, աթլետիկայում ( մարաթոն ), ծանրամարտում, բասկետբոլում, ջրագնդակում, հեծանվավազքում, հնգամարտում և հանդբոլում:
Տոմսերի պաշտոնական վաճառքը կսկսվի 2022թ. դեկտեմբերին։ Ըստ կազմակերպիչների, կիրացվի ավելի քան 10 մլն տոմս։ Շուրջ մեկ միլիոնը կվաճառվի 24, գրեթե 50%-ը՝ 50 , իսկ 1 / 3 –րդը՝ 100 եվրոյով։ Մնացած 15%-ը կառաջարկվի ավելի բարձր գնով։ Ամենաթանկ տոմսի արժեքը 950 եվրո կլինի։
Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից՝ սեպտեմբերի 8-ը։