211652_close_icon

Նեթանյահուի խորհրդականը սպառնում է Երևանին «երկարաժամկետ լուրջ հետևանքներով»

views-count1516 դիտում article-date 23:10 21-06-2024
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը խստորեն դատապարտել է Պաղեստինը ճանաչելու պաշտոնական Երևանի որոշումը: Փոխանցում է Azatutyun-ը։

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է «Համաս»-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար։ Այդ քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար», - Տելեգրամ ալիքում ռուսերենով գրել է խորհրդականը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր է հաղորդագրություն հրապարակել Պաղեստինը ճանաչելու մասին:

Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին:

Նմանատիպ նյութեր