Մահացել է «Մոսսադ»-ի նախկին ղեկավար և Նեթանյահուի քաղաքականությունը քննադատած Դաղանը
71 տարեկան հասակում այսօր վախճանվել է Իսրայելի «Մոսսադ» արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար Մեյիր Դաղանը: Այդ մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
Դագանը զբաղեցրել էր արտաքին հետախուզության ղեկավարի պաշտոնը 9 տարի՝ 2002-2011 թվականներին:
Պաշտոնից հեռանալուց հետո նա բազմաթիվ անգամներ էր հանդես եկել Իրանի դեմ Իսրայելի կողմից ռազմական հնարավոր հարվածներ հասցնելու գաղափարի դեմ և բացահայտ կերպով քննադատել էր քաղաքականությունը, որը վարում է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: