211652_close_icon

ՌԴ դեսպանը պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակած հայ վետերաններին

views-count1081 դիտում article-date 20:23 21-06-2024
Հայաստանի Հանրապետության վետերանների միավորումում տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի, պաշտպանության հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովի և Հայաստանում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գ. Ս. Ակսյոնովի հանդիպումը Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։

Իր ողջույնի խոսքում ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր փորձում են մոռանալ կամ վերաշարադրել պատմությունը, մեր երկրները խնամքով պահպանում են Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հիշատակը: Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել հավաքված վետերաններին իրենց սխրանքի համար և մաղթել քաջառողջություն: Երկու վետերաններին նա հանձնել է «ֆաշիստական զավթիչներից Ղրիմի ազատագրման 80 տարի» մեդալը։ 

Նմանատիպ նյութեր