940 դիտում
17:52 20-06-2024
Իսկ թե ինչո՞ւ են նիկոլիստները, հաճախորդներն ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից՝ եզրակացրեք ինքներդ. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Եւ դաշնակիցները, եւ գործընկերները, եւ նույնիսկ հակառակորդներն արձանագրել են Սերժ Սարգսյանի անվտանգային ու արտաքին քաղաքական կուրսի ձեռքբերումները: Վերջին շրջանում տարբեր իշխանական շրջանակներ, տարատեսակ հաճախորդներ ու նույնիսկ որոշ «ընդդիմադիրներ» հերթական արշավն են ձեռնարկել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ: Նիկոլին թողած՝ նախկինների դեմ են պայքարում:
Ուզո՞ւմ եք համեմատենք նախկինն ու ներկան, խնդիր չկա: Սերժ Սարգսյանը Շուշին է ազատագրել, իսկ Նիկոլը՝ հանձնել: Սերժ Սարգսյանը 1994-ի հաղթական զինադադարն է ստորագրել, իսկ Նիկոլը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան: Սերժ Սարգսյանի օրոք ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություններ են արել՝ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Նիկոլի օրոք՝ Արցախում հայ չի մնացել: Սերժ Սարգսյանի օրոք Արաքսի հովտից մինչեւ Օմար կանգնած էր հայ զինվորը, Նիկոլի ժամանակ՝ ՀՀ 300 քառ.կմ օկուպացված է: Սերժ Սարգսյանի ժամանակ՝ 2016-ի գարնանը Թուրքիան ստիպված միանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Արցախյան խնդիրը ռազմական ուժով լուծելու դատապարտող հայտարարությանը, իսկ Նիկոլի ժամանակ՝ Ալիեւը կոչ է անում փակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւին ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ հիմա Ալիեւն է ՀՀ-ն անվանում «Արեւմտյան Ադրբեջան»:
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցը» ուղարկեց թուրքական նախապայմաններն ու արձանագրությունները, իսկ Նիկոլը զանգում շնորհավորում է «բայրաքթարներով» հազարավոր հայեր սպանած թուրքական աշխարհի ղեկավարին: Սերժ Սարգսյանի օրոք՝ 2015-ի ապրիլի 24-ին Ֆրանսիայի ու ՌԴ-ի նախագահներ Օլանդն ու Պուտինը Ծիծեռնակաբերդում դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը, իսկ այսօր Նիկոլը վախում է նույնիսկ խոսել ցեղասպանության դատապարտումից: Սերժ Սարգսյանից Ալիեւը «վառված» է, քանի որ 30 տարի Ադրբեջանը պարտված է եղել: Իսկ թե ինչո՞ւ են նիկոլիստները, հաճախորդներն ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից՝ եզրակացրեք ինքներդ: Երեւի Բաքվից կամ Անկարայից հրահանգ են ստացել:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
682 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
643 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
697 դիտում
15:45 18-01-2025
Այն, ինչին Ռուբենը բախվում է Ադրբեջանում արդարացում չունի․ Լևոն Արոնյան