853 դիտում
17:39 20-06-2024
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմայով նամականիշերի մարման արարողությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված երկու նամականիշի մարման արարողությանը:
Միջոցառումը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փարաջանովի արվեստի սիրահարներին՝ հոբելյանի և նամականիշի մարման առիթով, և նշել, որ Փարաջանովի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում նամականիշի մարումը կարևոր իրադարձություն է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, շատ քիչ դեպքերում է, երբ պետությունը նամականիշ է մարում իր հայտնիներին նվիրված թեմայով, սակայն Փարաջանովի պատկերով նամականիշ առաջին անգամ չէ, որ մարվում է:
«Սա հերթական հնարավորությունն է Փարաջանովի արվեստն ի ցույց դնելու և խոսելու, խոսելու ոչ միայն մեր հայրենակիցների հետ, այլ խոսելու նաև օտարերկրացիների հետ, որովհետև նամականիշն իրականում օտարերկրացիների և հայերենին չտիրապետողների հետ խոսելու լեզու է: Այդ առումով նույնպես այս իրադարձությունը կարևոր է»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ նամականիշերի դիզայներական բոլոր լուծումները ստացված են:
Նամականիշերի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» կոլաժը: Նամականիշերի վրա նաև առկա են «Սերգեյ Փարաջանով» և «հայ կինոռեժիսոր» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշերի վրա տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Նամականիշերը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը՝ 30000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է:

Նմանատիպ նյութեր
1152 դիտում
12:44 06-10-2022
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
1528 դիտում
11:46 24-07-2023
Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
Այս բաժնից
781 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել