973 դիտում
22:20 19-06-2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հունիսի 19-ին ԱԺ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շոկրատ Զաքիրի հետ:
«Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում:
ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ-չինական առևտրատնտեսական համագործակցությունը զարգանում է մեծ տեմպերով:
Քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ համագործակցության արդյունավետությանը վերաբերող հարցեր:
ԱԺ փոխնախագահը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ինչը դրական ազդեցություն ունի նաև մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա:
Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում «Մեկ Չինաստան» սկզբունքին:
Արձանագրվել է, որ չինական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող ենթակառուցվածքային, այդ թվում՝ ինչպես միջազգային մրցութային, այնպես էլ ներդրումային ծրագրերին:
Չինական ընկերություններն ակտիվ ներգրավված են ՀՀ-ում իրականցվող խոշոր նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի և Կապսի ջրամբարի շինարարությունը:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, այն ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասն է: Երկուստեք ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» ու «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունների կարևորությունն ու վեր հանվել դրանց ընդհանուր կետերը:
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր մասնակցությունը բազմակողմ համագործակցության տարածաշրջանային կառույցներում: Այս տեսանկյունից առանձնացվել է Շանհայի կազմակերպության շրջանակում համագործակցության որակական զարգացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարևոր հիմք են այն հաստատելու համար»,- ընդգծել է ԱԺ նախագահի տեղակալը:
Խոսելով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին՝ նա նշել է, որ Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը, ինչպես նաև արտաքին հարաբերություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը:
Նշվում է, որ Շոկրատ Զաքիրն իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում վերջերս տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ և Չինաստանի աջակցությունն է հայտնել աղետի գոտու վերականգնման հարցում:
Համաչինական ժողովի նախագահի տեղակալը կարևորել է Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ հավելյալ ջանքեր կգործադրվեն առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ։
ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական կապերը, մշակութային և հոգևոր արժեքները, պետությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր
1099 դիտում
22:56 09-10-2023
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով գտնվում է Պրահայում
1228 դիտում
23:52 23-10-2023
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Լուանդայում է
Այս բաժնից
667 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1039 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
763 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան