211652_close_icon

Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել, իսկ թե ինչի կհանգեցնի դուրս գալը, գաղտնիք է․ ԶՈւ ԳՇ պետ

views-count1249 դիտում article-date 12:28 05-03-2024
Ներքին Հանդի միջադեպի հետաքննությունը դեռևս ավարտին չի հասել, ավարտական փուլին հասնելու պարագայում դրա մասին կտեղեկացվի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Դիտարկմանը, որ տեղեկություններ կան՝ Ներքին Հանդում ռուս խաղաղապահները թույլ չեն տվել եվրոպացի դիտորներին այնտեղ գնալ ու իրենց գործառույթներն իրականացնել, ԶՈւ ԳՇ պետն արձագանքեց, որ հարցը քաղաքական ուղղվածության է, իսկ ԶՈւ ԳՇ-ն իր համագործակցության շրջանակներում իր առջև դրված պարտականությունները կատարում է։

Հարցին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ինչի կարող է հանգեցնել և որքանով է անվտանգային միջավայրը փոխկապակցված ՀԱՊԿ-ի հետ, Ասրյանը պատասխանեց, որ Հայաստանը դեռ վերոնշյալ կառույցից դուրս չի եկել։

«Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել, իսկ հարցը, թե ինչի կհանգեցնի դուրս գալը, գաղտնիք է պարունակում», - նշեց ԶՈւ ԳՇ պետը՝ հավելելով, որ բանակում դաշնակից պետությունների հետ համատեղ կառուցվածքները կան միայն թղթի վրա։

Նմանատիպ նյութեր