211652_close_icon
views-count1846 դիտում article-date 12:53 17-06-2024

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրը

Ս. Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում: Չկամենալով զոհ մատուցել կուռքերին, ենթարկվել է ամենադաժան տանջանքների և ապա՝ այրվել կրակի վրա:

Նիկոմիդացի երկու ազնվականներ Անիքտոսը և նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը: Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին:

Լիբիացի Թեոփիլոս սարկավագը ևս նահատակվել է Քրիստոսի հավատն աներկյուղ քարոզելու համար՝ կռապաշտ Մաքսիմինոսի օրոք: Այս բոլոր սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում նշվում է Հոգեգալստի չորրորդ շաբաթվա հաջորդ երկուշաբթի օրը:

Նմանատիպ նյութեր