211652_close_icon
views-count1051 դիտում article-date 19:31 16-06-2024

Եվրո-2024․ Նիդեռլանդների հավաքականը հաղթեց Լեհաստանի հավաքականին

Այսօր՝ հունիսի 16-ին, կայացել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը Լեհաստանի և Նիդեռլանդների հավաքականների միջև։ Թիմերը խաղացել են Համբուրգի (Գերմանիա) Volksparkstadion մարզադաշտում։ Խաղն ավարտվել է հոլանդացիների՝ 2:1 հաշվով հաղթանակով։


16-րդ րոպեին Լեհաստանի հավաքականի հարձակվող Ադամ Բուկսան բացել է հաշիվը անկյունայինի խաղարկումից հետո։ 29-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն պաշտպան Նաթան Ակեի փոխանցումից հետո հավասարեցրել է հաշիվը, իսկ 83-րդ րոպեին հարձակվող Վութ Վեգորստն առաջ է մղել Նիդեռլանդներին։

Եվրո-2024-ում Լեհաստանի և Հոլանդիայի հավաքականները խաղում են D խմբում, խմբային փուլում նրանց մրցակիցներն են Ավստրիայի հավաքականը և աշխարհի գործող փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը։


Աղբյուրը՝ ArmSport.am

Նմանատիպ նյութեր