ԵՎՐՈ Մ-21. Հայաստանի երիտասարդական ընտրանին հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի երկրորդ փուլի շրջանակներում Հայաստան Մ-21-ի ընտրանին հյուրընկալեց Ֆարերյան կղզիների հավաքականին:
Մեր տղաները հաշիվը բացեցին խաղի 39-րդ րոպեին, երբ Նարեկ Գրիգորյանը ստանալով գնդակն, այն շեշտակի հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը:
Երկրորդ կեսում Հայաստանի երիտասարդական ընտրանին ուներ տարածքային առավելություն և այդ առավելությունը գոլի վերածեց 83-րդ րոպեին, երբ նշանակված 11մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Միքայել Միրզոյանը` 2:0:
Երիտասարդական ընտրանին որակավորման փուլի շրջանակներում հաջորդ հանդիպումն կանցկացնի սեպտեմբերի 7-ին` արտագնա խաղում մրցելով Ուկրաինայի ընտրանու հետ: