Թբիլիսիում Հայաստանի Թայ-Բոքսի հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունենում Կ-1 ի միջազգային առաջնությունը՝ որտեղ մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնության կազմակերպողն էր տվյալ մարզաձևի աշխարհի չեմպիոն Դավիթ Կիրիան:
Հայաստանի հավաքականը ներկայացնում է Հայաստանի Պրոֆեսիոնալ Մուայ-Թայի ֆեդերացիան՝ Ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրամյանի և «Ռինգ Արմենիա» մարտական ակումբի մարզիչ Սմբատ Հարությունյանի գլխավորությամբ:
Այսօր՝ փետրվարի 22-ին, տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան հավաքականների մենամարտը, որտեղ հաղթեց Հայաստանի հավաքականը: