211652_close_icon
views-count970 դիտում article-date 22:29 14-06-2024

Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։

Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից և հավելում, որ հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։

Հայտարարության մեջ նշվում է, որ հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։

«ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:

Ոստիկանության կողմից հատուկ միջոցների (լուսաձայնային նռնակների) կիրառման իրավաչափության հարցը Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնված քննարկման ընթացակարգի շրջանակում ուսումնասիրվում է ՄԻՊ աշխատակազմում։

Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ»,-նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր