211652_close_icon
views-count2525 դիտում article-date 16:11 30-01-2023

Վանաձորի մի քանի թաղամասերում արդեն մի քանի օր ջրի խնդիր կա․ Արկադի Փելեշյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ  Լոռի տեղամասի շահագործման պետի հետ

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ Լոռի տեղամասի շահագործման պետ Ալիկ Բաղդասարյանի հետ։ Վանաձորի մի քանի թաղամասերում արդեն մի քանի օր ջրի խնդիր կա։ Արկադի Փելեշյանը նախաձեռնել է հանդիպումը՝ համատեղ միջոցներով խնդրին շուտափույթ լուծում տալու ակնկալիքով։ 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ալիկ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ամեն ինչ անում են բնակչությանը ջրով ապահովելու համար։ Խնդիրը եղանակի հետ է կապված․ ջրամբարում ջուր չի հավաքվում, որովհետև ջրամբար մտնող աղբյուրների ակունքներն են սառել։ Տեխնիկայի միջոցով փորձում են ապահովել գոնե նվազագույն ջրամբարումը, եղածն էլ անմիջապես սպառողին են հասցնում։ 

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կարևորել է ջրամատակարարման պատշաճ ապահովումը և առաջարկել է համայնքապետարանի միջոցներով օգնել աշխատանքներին։ 
Ընկերությունից խոստացան հնարավորինս արագ վերականգնել ջրամատակարարումը սովորական գրաֆիկով։

Նմանատիպ նյութեր