211652_close_icon

6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից․ tert.am

views-count2221 դիտում article-date 21:11 12-06-2024
Բաղրամյան պողոտայից բողոքի ակցիայի վեց մասնակից է վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։  Այս մասին Tert.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից։

«6 հոգի են այստեղ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է, ոսկորները չկային, ջլերն էին, նա հիմա վիրահատարանում է»,- ասաց շտապօգնության աշխատակիցը, որը վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց:

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերում մի քաղաքացու, որը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ընթացքում ձեռքի լուրջ վնասվածներ էր ստացել։

Նմանատիպ նյութեր