2017թ. ՀՀ-ում ինքնասպան է եղել 157 մարդ, 2018-թ.՝ 19. հիմնական պատճառը սոցիալական վիճակն է. ԱԻՆ հոգեբան. Tert.am
2018 թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է ինքնասպանության 19 դեպք, եթե այս տենդենցով շարունակվի, ապա ինքնասպանությունների թվի նվազում կունենանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան, ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Տիգրան Սարգսյանը:
«Հիմնական պատճառը, որ դիմում են ինքնասպանության, սոցիալական վիճակն է, բնականաբար, հետագա աշխատանքի դեպքում հնարավոր է բացահայտվեն խորքային պատճառներ, բայց հիմնական ներկայացվող պատճառը՝ սոցիալական վիճակն է: Հիմնականում պարտքերի, ապրելու անհնարինության խնդիր է լինում»,- նշեց ԱԻՆ աշխատակիցը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/02/16/suicide/2616452]այստեղ[/url]