Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 42 կողմնակցի է բերման ենթարկել
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկից բերման են ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 42 կողմնակցի։
Տեղեկությունը Tert.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
Հիշեցնենք`«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։
Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, իսկ Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներ են, Պռոշյան փողոցում` սևբերետավորները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամը 15։30-ից հանրահավաք է լինելու, քանի որ շատ կարևոր գործ ունեն անելու։