1180 դիտում
11:44 12-06-2024
Արայիկ Հարությունյանը դատապարտել է Երևանում հրեական սինագոգի վրա հարձակման դեպքը
Երևանում հունիսի 11-ին հրեական սինագոգի վրա հարձակման դեպքն անհանգստացնող է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այժմ իրավապահների կողմից կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: ՀՀ իշխանությունները և հանրությունը միարժեքորեն դատապարտում են ազգային և կրոնական այլատյացության յուրաքանչյուր դեպք և փորձ: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր հասարակության մեջ գերիշխում է հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Ավելին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված են հասարակական կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Համոզված ենք, որ իրավապահներն ամեն ինչ կանեն՝ բացահայտելու գրանցված միջադեպի հանգամանքները»,- նշեց Հարությունյանը։
Հունիսի 11-ին լուրեր էին տարածվել, որ անհայտ անձը քարով հարվածել է Երևանում հրեական կրոնական կենտրոնի պատուհանին և կոտրել այն։

Նմանատիպ նյութեր
1144 դիտում
15:28 17-11-2023
Երևանում հրեական սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է. ՀՀ վարչապետի խորհրդական
2714 դիտում
16:12 03-10-2016
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ