4690 դիտում
09:51 12-06-2024
Հրանտ Մաթևոսյանի հայրենի Ահնիձոր գյուղում կայացավ համանուն հյուրատան բացման հանդիսությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 11-ին, Հրանտ Մաթևոսյանի հայրենի Ահնիձոր գյուղում կայացավ «Ահնիձոր» հյուրատան բացման պաշտոնական արարողությունը։ Նախկինում գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանին պատկանած, այժմ հյուրատան վերածված տունն այսօր միաժամանակ կարող է հյուրընկալել մինչ 20 հյուրի։
Սեփականատիրոջ մտահղացմամբ, այն նախատեսված է հատկապես հենց նկարիչների համար, որոնք այստեղ կարող են ոգեշնչվել Մաթևոսյանական բնությամբ և ստեղծել այն պատկերող, իրենց սեփական կտավները։
Մտահղացումն իրականացվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագի աջակցությամբ, որն էլ ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է WWF-Հայաստանի կողմից՝ ՌԶԳ ՀԿ-ի (Strategic Development Agency NGO) հետ համատեղ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+