48282 դիտում
20:17 08-06-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել է բնակչի տան բակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում 37-ամյա ծնված Մնացական Ասատրյանը իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով Արամուս գյուղի 2-րդ փողոցում՝ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին, մոտ 5 մետր գլորվելով գլխիվայր վիճակում հայտնվել թիվ 2-րդ տան բակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերաիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Ներսես Ասատրյանն ու կրսեր պարեկ Ալբերտ Հովհաննիսյանը:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9651 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին