211652_close_icon

Բայդենը պետական այցով մեկնել է Ֆրանսիա

views-count1126 դիտում article-date 13:37 08-06-2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետական այցով գտնվում է Ֆրանսիայում։

Երկու դաշնակիցները ձգտում են ցուցադրել իրենց գործընկերությունը գլոբալ անվտանգության հարցերում  եւ հաղթահարել լարվածությունն առեւտրում, գրել է PA Media-ն։

Պետական այցն սկսվելու է ողջույնի արարողությամբ Հաղթանակի կամարի մոտ եւ զորահանդեսով Ելիսեյան պալատի առջեւ, որտեղ նրանք կանցկացնեն պաշտոնական հանդիպումները եւ հանդես կգան հրապարակային հայտարարություններով։

Ավելի ուշ Մակրոնը պալատում պետական ընթրիք կտա Բայդենի եւ նրա տիկնոջ՝ Ջիլի համար։
Հինգշաբթի Բայդենը եւ Մակրոնը մասնակցել են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակին նվիրված արարողություններին։

Հաջորդ օրը նրանք առանձին-առանձին հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Նմանատիպ նյութեր