211652_close_icon
views-count1636 դիտում article-date 17:28 06-06-2024

Բուդապեշտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի 2 անդամ կգոտեմարտի միմյանց հետ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները Բուդապեշտում UWW վարկանիշային մրցաշարի են մասնակցում:

Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը դուրս են եկել եզրափակիչ: Ընդ որում, Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում կգոտեմարտեն միմյանց հետ: Մեկնարկում տարած հաղթանակից հետո Թևանյանը կիսաեզրափակչում առավելության է հասել Բոլկվաձեի և դուրս եկել եզրափակիչ, իսկ Անդրեասյանը եզրափակիչ է դուրս եկել՝ հաղթելով Կեմերտելիձեին:

Մեկնարկում տարած հաղթանակից հետո Արսեն Հարությունյանը 7:3 հաշվով առավելության է հասել իրանցի Խոսրավիին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ղրղզ Ժումաշբկովի հետ:

Նմանատիպ նյութեր