6325 դիտում
19:36 05-09-2017
ԱԱ. Պատանի ըմբիշ Հայկ Ասատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
Երեկ Աթենքում մեկնարկել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ըմբշամարտի 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար:
63 կգ Շանթ Խաչատրյանը դուրս է մնացել մեդալի համար պայքարից: Խաչատրյանը հիանալի գոտեմարտեր է անցկացրել որակավորման փուլում և 1/8 եզրափակչում: Սակայն, քառորդ եզրափակչում Շանթը զիջել է Ռուսաստանի ներկայացուցչին:
Այսօր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականից կմեկնարկեն Սարգիս Թադևոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ) և Տիգրան Համբարձումյանը (85 կգ):
Մեր երեք պատանիներն էլ կսկսեն որակավորման փուլից: Թադևոսյանը կմրցի բուլղարացի Սպաս Գովեդարովի, Պողոսյանը՝ վրացի Գիորգի Ծոփուրաշվիլիի, իսկ Համբարձումյանը՝ ադրբեջանցի Լաչին Վալիևի հետ:
Մրցումներն անցկացվում են երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր պայքարում են մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով:
Նմանատիպ նյութեր
2042 դիտում
18:28 04-07-2021
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Շանթ Խաչատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
6275 դիտում
12:59 06-09-2017
Ըմբիշ Հայկ Ասատրյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
2440 դիտում
17:53 08-03-2016
Ըմբիշ Շամիր Աթյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Եվրոպայի առաջնություն
Այս բաժնից
2407 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2755 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4066 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային