790 դիտում
13:43 05-06-2024
ՆԳՆ-ն հերքում է որոշ «ցուցարարներին» հանձնարարականներ տալու մասին տեղեկությունը
Ներքին գործերի նախարարությունը հերքում է այն տեղեկությունը, թե «Տավուշը հանուն հայրենիքի շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Սոցցանցում, ինչպես նաև լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»:
Տեղեկությունն ակնհայտ կեղծ է։ Այս պահի դրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից անց է կացվում Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության ստուգարք, ինչը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակում ստանդարտ գործընթաց է»,-գրել է Սարգսյանը։
ՆԳՆ կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին։

Նմանատիպ նյութեր
2134 դիտում
18:34 06-04-2024
ՆԳՆ-ն հերքում է ոստիկանությունում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը
Այս բաժնից
2281 դիտում
23:18 19-01-2025
Հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳՆ
2029 դիտում
23:01 19-01-2025
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապը
754 դիտում
22:21 19-01-2025
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար