Ձեր տեղակալը հայհոյել է Բագրատ Սրբազանին, այդ հարցը չե՞ք քննարկել ԿԳՄՍՆ-ում․ Արթուր Խաչատրյանը՝ նախարարին
Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ձեր տեղակալը արգելել է երեխաներին երգել ու հայհոյել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, հերքումն էլ, կարծես թե, չենք տեսել։
Այս մասին ԱԺ-ում, հարց ուղղելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այդ կոռեկտության հարցը ձեր նախարարությունում քննարկվե՞լ է, թե չէ, թե դա մշակույթի հետ ոչ մի կապ չունի»,- ասաց պատգամավորը։
Արձագանքելով՝ Անդրեասյանն ասաց․
«Այն ինչ վկայակոչեցիք, այդ մասին փոխնախարարը տվել է ծավալուն պարզաբանումներ, որոնք հրապարակվել են, ցավում եմ, որ չեք տեսել։ Այն ինչ վկայակոչում եք, ամբողջությամբ սուտ է, որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ։
Եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ, իր խնդիրն է։ Ինչ վերաբերում է հայհոյանքներին, հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից ու մեր ուղղությամբ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները չեն հայհոյում, նման բան տեղի չի ունեցել»։