1156 դիտում
17:51 07-05-2024
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, աջակցելու:
Այս մասին երթի ժամանակ հայտնեց Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե որպես վարչապետի թեկնածու իր անունն է շրջանառվում։
«Այն, ինչ տեղի է ունենում, սահմանազատում չէ, սա անօրինական գործընթաց է, միջազգային որևէ համակարգի պահանջի չի համապատասխանում, մեր երկրի անվտանգության համակարգը խաթարող պրոցես է, իսկ այդ պրոցեսն իրականացնող հանձնաժողովները գործունեության որևէ իրավական հիմք չունեն»,- ընդգծեց Թաթոյանը:
Նա նշեց, որ այդ մասին մանրամասն խոսել է:
«Այս պրոցեսը նաև հակադրվում է մեր շահերին։ Ինչո՞ւ, ստեղծվում է կարծրատիպ՝ իբր իրականացվում է օրինական սահմանազատում։ Դրա համար է, որ տարբեր երկրներ, միջազգային տարբեր կազմակերպություններ ողջունում են այս գործընթացը, նշում, որ սա տեղի է ունենում համաձայնագրի հիման վրա։ Ես ուզում եմ հատուկ ասել, որ չկա ոչ մի համաձայնագիր։ Այս մասին խոսում են կառավարության տարածած հաղորդագրությունները»,-ասաց նա։
Արման Թաթոյանն ընդգծեց, որ խիստ արատավոր պրոցես է սկսվել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։
«Մենք տեսանք, թե ինչպես խորհրդարանում կառավարող խմբակցության անդամները բացահայտ կերպով թիրախավորում են եկեղեցուն, Սրբազան հորը՝ Բագրատ Սրբազանին։ Բացի այն, որ նրանք գործում են իրենց իսկ իշխանության տարիներին ընդունած քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքներ, դրանով հարվածում են Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերին, ինչը դատապարտելի ու անընդունելի է»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր
2155 դիտում
11:39 29-09-2024
Ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու. Գագիկ Ծառուկյանը՝ Բագրատ Սրբազանին սատարելու մասին. tert.am
988 դիտում
13:16 05-06-2024
Ձեր տեղակալը հայհոյել է Բագրատ Սրբազանին, այդ հարցը չե՞ք քննարկել ԿԳՄՍՆ-ում․ Արթուր Խաչատրյանը՝ նախարարին
Այս բաժնից
1045 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3202 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1210 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան