61278 դիտում
11:08 05-06-2024
Սրբապղծություն՝ Տավուշի մարզում. ստահակը թալանել է 44-օրյա պատերազմում նահատակված «Օմարի արծիվ» Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը, որը օծվել էր Բագրատ Սրբազանի ձեռամբ. ոստիկաններն էլ տաք հետքերով հայտնաբերել են ճիվաղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 4-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պառավաքար բնակավայրում գտնվող՝ Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վաչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, և ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:
Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձիք մտել են հերոսի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռ, կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած գումարը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում աշխատում էր նաև փորձաքրեագետը:
Մինչ քննչական խումբն ու փորձաքրեագետը աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տաք հետքերով օպերատիվ տվյալներով պարզում են հանցագործություն կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու ժամերի ընթացքում հայտնաբերում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործություն կատարած անձը նույն մարզի բնակիչ 63-ամյա Վ. Ա.-ն է, ով խոստովանում է, որ գողությունը կատարել է մայիս ամսվա վերջին:
Կասկածյալը ոստիկանության Տավուշի բաժնից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 23-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում էին հավաքվել արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, Պառավաքարում ծնված և արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 3 հերոսների հարազատները, հյուրեր՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, հանրապետության մարզերից ու մայրաքաղաք Երևանից։
Մինչ հիմնական միջոցառումներին անցնելը, ներկաները այցելել էին Կարենի շիրիմին, որտեղ խոսքով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա ուղևորվեցին գյուղի մանկապարտեզ, որտեղ տեղի ունեցավ հերոսի կիսանդրու բացումը։
Հերոսի հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես էին եկել Պառավաքարի դպրոցի սաները, ապա կիսանդրու բացումից հետո ներկաները ծաղիկներ էին խոնարհել, իսկ հետ ճանապարհվել հերոսի անունով Տավուշ աշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռի բացման արարողությանը մասնակցելու։
Մատուռն օծվել էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ։
Ներկա էին նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պետական այրեր, հասարակական ու քաղաքական գործիչներ, զինվորականներ։
***
Ի հիշատակ Կարեն Վահրամի Մարգարյանի
Անցավ ավելի քան 25 տարի, սակայն չհամակերպվեց արյունարբու թշնամին այն մտքի հետ, որ Արցախն ապրում է ազատ ու անկախ և նորից փորձեց խախտել մեր երկրի երերուն անդորրը։
2020 թվականին կրկին փոթորկվեց Արցախի խաղաղ երկինքը։ Օրացույցի մեջ այդ տարին էլ արյունով ներկվեց, ու մի ողջ ազգ վշտով ողողվեց։ Եռեղնամոլ թուրքի ախորժակը նորից բացվեց և որոշեց ժամերի ընթացքում իր ձեռքն առնել Արցախ աշխարհը։ Սակայն հայոց արծիվները, ինչպես միշտ, թափ տվեցին իրենց թևերը՝ անառիկ պահելով մայր հայրենիքի սահմանները։
Ճիշտ է ասված՝ ժամանակը ծնում է իր հերոսներին։ Մերօրյա հերոսները սեփական կյանքը դրեցին զոհասեղանին՝ հանուն հայրենիքի սահմանների ամրության ու խրամատից այն կողմ իրենց համար աղոթողների ու իրենց վերադարձին սպասողների անվտանգության։ Նրանք իրենց կյանքը ստորադասեցին բարձրագույն արժեքին՝ հայրենիքին։ Մերօրյա հերոսները ծնվեցին մեր կողքին, ապրեցին մեզ հետ և նահատակվեցին հանուն մեզ։
Այդ հերոսներից մեկն է սահմանապահ Պառավաքար համայնքի անձնուրաց զավակ Կարեն Վահրամի Մարգարյանը։ Կարեն Մարգարյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։ 2006 – 2018 թվականներին գերազանցությամբ սովորել է Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ընտանիքի փոքր զավակը միշտ աչքի է ընկել անսահման բարությամբ, ուսման հանդեպ իր անհագ ծարավով.ամենից առաջ և ամենից կարևոր իր գրքերն ու դասերն էին։ Դպրոցական տարիներին մասնակցել է տարբեր մրցույթների, ունեցել հաջողություններ, ստացել մրցանակներ։ 2014-2015 թվականներին հաճախել է Դիլիջանի Թումո կենտրոն, իսկ 2016 թվականին՝ Արմաթ ինժեներական լաբորատորիա։
Գիտության հանդեպ սերը Կարենին տարավ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ՝ դեպի իր երազանք։ Ինչպես ինքն էր ասում՝ ջանք չի խնայելու մրցունակ ֆինանսիստ դառնալու համար։
Սակայն ճակատագիրը երազանքներով և նպատակներով լեցուն պատանու համար պատրաստել էր այլ առաքելություն՝ պաշտպանել հայրենի հողը՝ անգամ սեփական կյանքի գնով։ 2019 թվականի հունվարի 30-ին ուսումը կիսատ թողնելով՝ Կարենը մեծ ոգևորությամբ զորակոչվեց Հայկական բանակ։ Հայրենիքի պաշտպանության անխախտ երդումը ստանձնելով Դադիվանքում՝ Կարենն իր ծառայությունը սկսեց Քարվաճառի զորամասում՝ մարտական խնդիր ունենալով անխախտ պահել Օմարի բարձունքի օդային սահմանը։
Լավագույն աշակերտը, այնուհետ ուսանողը դարձավ նաև լավագույն զինվոր՝ պատվով կրելով զինվորական ուսադիրները։ Գերազանց ծառայության համար արժանացել է «Բանակի գերազանցիկ» մեդալի, ստացել շնորհակալական նամակներ։ Այնուհետ ստացել է ավագ սերժանտի կոչում։ Ստանձնելով Քարվաճառի զորամասի զենիթահրթիռահրետանային մարտկոցի ԴԶՀՀ ջոկի հրամանատարի պարտականությունները՝ 1 տարի 8 ամիս անառիկ է պահել Օմարի բարձունքի՝ իրեն վստահված օդային սահմանը։
Կարեն Մարգարյանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 4 ամիս, երբ սկսվեց դաժան պատերազմը՝ ընդհատելով երազանքներով լեցուն պատանու երկրային կյանքը։ Մինչև վերջ հավատարիմ մնալով ստանձնած երդմանը՝ Կարենը քաջաբար զոհվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանագրով Կարեն Վահրամի Մարգարյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Պարգևատրվել է նաև «Գթության մայր», «Առյուծ ֆիդայի» մեդալներով:
Հանուն հայրենիքի անմահացած մեր հերոս Կարեն Մարգարյան, Դու ապրում ու ապրեցնում ես մեզ։ Դու հավերժ ներկա ես, Դու հավերժ զինվորն ես քո հայրենիքի։ Քո սրբացած անունը մշտապես ուղեկցելու է մեզ։ Հավերժ փառք քեզ, Օմարի արծիվ։ Խոնարհվում ենք քո անմահ անունի առջև։ Քո հիշատակը վառ կմնա դարե˜ր ու դարե˜ր։
Հավերժ փառք քեˊզ, Կարեն Մարգարյան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15595 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35855 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց