211652_close_icon

Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և «հույս» հայտնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման․ քաղաքագետ

views-count961 դիտում article-date 16:43 02-06-2024
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Թուրքական կողմի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հաճախակի կերպով «հույս» հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի։
 
Բանալի բառը «շուտափույթն» է։ Պետք է հասկանալ, թե ինչի համար են թուրքերը շտապեցնում։
Հնարավոր տարբերակներից են.
 
- ուկրաինական պատերազմի հնարավոր սառեցումը,
- Իրանում իշխանության տրանզիտը, ինչը կարող է փոխել այդ երկրի արտաքին քաղաքականությունը,
- իրենց ազդեցության գործակալ Հայաստանի վարչապետի ու իր թիմի թուլացումն ու մոտակա ամիսներին իշխանության կորստի վտանգը,
- կամ այդ ամենը միասին։
Հնարավոր է, որ մոտակա ամիսներին եւս հիմնարար իրադարձություն են սպասվում, որոնք կարող են փոխել միջազգային կոնֆիգուրացիան»։ 

Նմանատիպ նյութեր