15462 դիտում
10:58 02-06-2024
«Ձեզ բացակա չե՛նք դնի» Ջերմուկի անպարտ արծիվներ․ Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում հերթական մեծարման հուշ-երեկոն էր․ ներկա էին հերոսածին մայրեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում միշտ ըստ արժանվույն են գնահատում Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսներին, այդ թվում՝ իրենց դպրոցի այն սաներին, ովքեր հանուն Հայաստանի ու Արցախի չխնայեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը։ Մայիսի 27-ին, հերթական մեծարման հուշ-երեկոն էր դպրոցի դահլիճում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հերոսածին մայրեր, նահատակված հերոսների հարազատներ, ընկերներ, այդ թվում՝ զինակից։
Մեծարման միջոցառումը նվիրված էր «Ջերմուկի անպարտ արծիվներ» գրքի շնորհանդեսին և հուշ ցերեկույթը 27 անմահներին էր նվիրված, ովքեր անմահացան Ջերմուկի դիրքերում։ Կենդանի կատարմամբ հանդես եկան երգիչները, դպրոցի սաները ներկայացրեցին հերոսների կյանքը, կենսագրությունը և անցած ուղին։
Մասնակիցները նշում էին, որ հենց նման հերոսների շնորհիվ է, որ հայը կա ու պետք է ամեն օր ըստ արժանվույն մատուցել բոլոր հերոսներին և ի լուր աշխարհի ասել․ «Մենք ձեզ բացակա չե՛նք դնի»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 229+
229+