811 դիտում
12:23 29-05-2024
Անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն. Փաշինյան
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում:
Նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
«Իմ կարծիքով՝ մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչ մենք անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Անունը դրել ենք անվտանգություն, բայց այդ անվտանգության ապահովումը՝ մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով»,–ասաց վարչապետը:
Նա կարևորեց արձանագրել, որ անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն:
«Անվտանգության այն կոնցեպտը, որը մենք մինչև այժմ իրականացրել ենք, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա նույնպես իրական Հայաստանի և ոչ իրական Հայաստանի հայեցակարգերի միջև ընկած ճեղքումն է:
Բարեկեցությունը, ըստ նրա, ևս բավարար չէ:
«Ի՞նչ է նշանակում բարեկեցություն. եթե շատ սաղմնային մակարդակում նայենք, մարդն ունի շոր, սնունդ, աթոռ, որոշակի նյութական կարիքներ ապահովելու և բավարարելու հնարավորություն: Դա մեզ պե՞տք է բավարարի: Ոչ, ես կարծում եմ, որ չպետք է բավարարի: Այդ բոլոր պայմաններն ապահովելով՝ մարդը կարող է լինել ոչ երջանիկ:
Հետևաբար, բարեկեցությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է երջանկություն»,–նշեց նա:

Նմանատիպ նյութեր
1947 դիտում
11:49 22-07-2019
Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. մեզ այդպիսի խաղաղություն է հարկավոր. Նիկոլ Փաշինյան
1144 դիտում
16:08 20-01-2023
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
2638 դիտում
15:56 14-08-2019
Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրյա ուժեր հարկավոր չեն. Իրանի նախագահ
Այս բաժնից
505 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
994 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
766 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ