Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրյա ուժեր հարկավոր չեն. Իրանի նախագահ
Պարսից և Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում և հազիվ թե իրագործվեն:Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Կասկած չկա, որ եթե նույնիսկ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունների մի մասն իրականացվի, դա չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»,-նշել է նա։
Հավելել է, որ հայտարարությունները ձևական բնույթ են կրում և իրականում գործնական չեն: Իրանի նախագահի խոսքով, որը հրապարակված է նրա պաշտոնական կայքում, Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և օտարերկրյա ուժերի ներկայության կարիքը չունեն: