Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը. Արեն Մկրտչյան
Արգելափակված Ախթալայում ենք։ Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը։ Պարենային, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումն իրականացվում է սարամիջյան ճանապարհով։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։
«Ախթալայի բժշկական կենտրոնը` տնօրեն Կարեն Ազարյանի գլխավորությամբ, ինչպես միշտ աշխատում է 24/7 ռեժիմով, դեղորայքի խնդիր չկա, քանի որ դեղորայքի մատակարարումները ևս իրականացվում են հավուր պատշաճի։
Հանդիպել ենք բնակիչներին, խոսել խնդիրների լուծման որոշումներից, հավաքագրել նոր խնդիրներ»,- նշված է գրառման մեջ։