211652_close_icon

Պատմական է պահը դասեր առնելու հերոսական անցյալից. Սուրեն Պետրոսյան

views-count925 դիտում article-date 12:18 28-05-2024
Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի ուղերձըն Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Համազգային պայքարի հարազատ ընկերներ, Առաջին Հանրապետությունը ձևավորվեց պատմական բարդ ու բախտորոշ շրջանում։ Մայիսյան հերոսամարտերի արդյունքում դարավոր դադարից նորից կարողացանք ձևավորել հայկական նորանկախ պետությունը։ Հուսալքության հաղթահարումը և պայքարի կամքը կանխեց թշնամու հարձակումը և բեկեց իրողությունների ողջ շղթան։

Բաշ֊Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերը հավաստեցին այն պատմական ճշմարտությունը, որ հաջողությունն անխուսափելի է, եթե կա հավատք և հարատև պայքար։ Այսօր էլ մեզ համար պատմական է պահը դասեր առնելու հերոսական անցյալից և ոգեկոչվելու նոր հաղթանակներով ու ապագայի լավագույն տեսիլքով:

Նմանատիպ նյութեր