211652_close_icon
views-count93866 դիտում article-date 12:25 27-05-2024

Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. Տաշիր քաղաքը նույնպես անմասն չի մնացել ջրհեղեղից. ջուրը լցվել է տներ, օբյեկտներ, փողոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 25-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հորդառատ անձրևի պատճառով Տաշիր քաղաքը նույնպես ողողվել է ջրով ու այն մեծ անհարմարություններ է պատճառել բնակիչներին:

Շատ տեղերում անձրևաջրերը լցվել են մարդկանց տներ, շինություններ, առևտրի կենտրոններ և այլ օբյեկտներ:

Մարդիկ կեսգիշերից հետո գիշերել են դրսում ու չգիտեն, թե արդյոք Կառավարությունը օգնության ձեռք կմեկնի իրենց:

Տեղում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով գերլարված են աշխատել մարզպետարանի և Տաշիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները:

Առաջին իսկ պահից տեղում են եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ Տաշիրի հրշեջ-փրկրարական ջոկատի մեծ թվով փրկարարներ:

Տեղում աշխատանքներ են իրականացրել նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները:

Տաշիր է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով տեղում ծանոթացել է իրավիճակին ու արդյոք ինչ հանձնարարականներ է տվել, բնակիչները SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասում էին, որ երևի այնպիսի հանձնարարականներ տված կլինի, որ խնդիրները կլուծվեն ի շահ բնակչի, բայց բնակիչներից շատերը թերահավատ էին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր