211652_close_icon
views-count1126 դիտում article-date 23:13 24-05-2024

Հայաստանի ներսում տիրող զարգացումները Արամ Ա-ն քննարկել է Լիբանանի ՍԴՀԿ անդամների հետ

Արամ Ա կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հնչանկյան կուսակցության Լիբանանի վարչական մարմնի անդամների հետ։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Հնչանկյան կուսակցության Լիբանանի ներկայացուցիչներին։ 

«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 24 Մայիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.) Լիբանանի վարիչ մարմինին ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ ընդհանրապէս Հայաստանէն ներս տիրող վերջին զարգացումներուն եւ մասնաւորաբար Լիբանանի այժմու կացութեան, ինչպէս նաեւ կարեւորութեամբ շեշտուեցաւ միջ-կուսակցական գործակցութիւնը ամրապնդելու հրամայականը՝ մեր գաղութները յուզող հարցերուն շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր